ԱՄՆ-ն Ուկրաինայում ցույց է տալիս ամերիկյան ռազմական հզորության և դիվանագիտության ուժը. Օբամայի ուղերձը Կոնգրեսին

09:47 • 21.01.15

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սենատին և Ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի 2 պալատները) է դիմել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, գրում է «Взгляд»-ը:

 

«Տնտեսական ճգնաժամի ստվերն անցել է, և երկրի վիճակն ամուր է»,- հայտարարել է Օբաման:

 

«Ամերիկայի համար բեկումնային տարվանից հետո (2014թ.), մեր տնտեսությունն աճում է և աշխատատեղեր ստեղծում 1999 թվականից ի վեր ամենաարագ տեմպերով»,- հավելել է նա:

 

Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունն ունի նոր գործիքներ ֆինանսական ճգնաժամերը կանխելու համար:

 

Խոսելով միջազգային իրադրության մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրն Ուկրաինայում «ցույց է տալիս ամերիկյան ռազմական հզորության և դիվանագիտության ուժը»:

 

«Մենք պաշտպանում ենք այն սկզբունքը, որ ավելի խոշոր երկրները չեն կարող փոքր երկրներին վախեցնել՝ դիմակայելով ռուսական ագրեսիային, աջակցելով Ուկրաինայի ժողովրդավարությանը և քաջալերելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին»,- պնդում է Օբաման:

 

Նրա խոսքով՝ այսօր Ամերիկան ուժեղ է և միասնական իր դաշնակիցների հետ, մինչդեռ Ռուսաստանը մեկուսացած է, իսկ «երկրի տնտեսությունը կտոր-կտոր եղած»:


 

ԱՄՆ-ն Ուկրաինայում ցույց է տալիս ամերիկյան ռազմական հզորության և դիվանագիտության ուժը. Օբամայի ուղերձը Կոնգրեսին