«Մեգա Մոլ»-ի դիմաց բшխվել են «Tesla»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը բшխվել է կայանված «Toyota Camry»-ին․ անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

21:27 • 29.09.26

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Գայի պողոտայում, «Մեգա Մոլ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Խ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Աղասի Ղազարյանի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 49-ամյա Արամ Ս․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Աղասի Ղազարյանի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և անչափահաս վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աղասի Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարն է։