Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում

12:53 • 29.09.26

Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիվանագիտական ​​առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։