ԱՄՆ-ն պլանավորում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնել
ԱՄՆ-ն պլանավորում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնել, հաղորդում է The Atlantic-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ուկրաինական բանակցային թիմի անդամներից մեկը նշել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը արդեն հոկտեմբերին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մտադիր են հոկտեմբերին կազմակերպել երեք երկրների ներկայացուցիչների հանդիպում։ Սահմանափակ հրադադարի քննարկման շուրջ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Աբու Դաբիում։














