Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով

10:53 • 21.10.26

Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:

Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա: