ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան` երկրում տիրող իրավիճակը ներսից գնահատելու համար

12:17 • 29.09.26

ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան՝ նշելով, որ այդպիսով նրանք կարող են իրենք գնահատել երկրում տիրող իրավիճակը ներսից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԻՀՊԿ-ի՝ ամերիկյան ժողովրդին ուղղված նամակը կարդալուց հետո ինչ-որ մեկի մոտ կասկածներ մնան, ապա մենք պատրաստ ենք բոլոր ցանկացողներին հրավիրել այստեղ՝ ամեն ինչ ներսից ցույց տալու համար՝ Հորմուզի նեղուցը, երկիրը», - ասել է նա «ԻՀՊԿ-ի ուղերձն ԱՄՆ-ի ժողովրդին» մամուլի ասուլիսի ընթացքում։

Մոհեբին նաև նշել է, որ եթե ինչ-որ մեկը չկարողանա գալ, ապա ԻՀՊԿ-ն պատրաստ է նամակագրություն վարել։