Կույր նկարիչը շոշափելով վառ կտավներ է ստեղծում. լուսանկարներ
Ամերիկացի կույր նկարիչը գունագեղ կտավներ է ստեղծում: Նա դա աում է շոշափելու միջոցով: Այս մասին հայտնում է Adme.ru-ն:
Ջոն Բրամբլիթ անունով գեղանկարիչը տառապում է էպիլեպսիայից, ինչի հետևանքով 2001-ին նա կորցրել է տեսողությունը: Այդ ժամանակից ի վեր նրա աչքերը միայն լույս ու ստվեր են տարբերակում:
Բրամբլիթը հուսահատությունից ինքն իրեն փրկել է նկարչության միջոցով: Նա տեքստուալ ներկեր է օգտագործում, որոնց միջոցով էլ «կողմնորոշվում է» կտավի վրա: Նրա արվեստանոցում բոլոր ներկերը նշագրված են Բրիլի շրիֆտով: Իսկ գույներ միախառնելու և իր ցանկալի երանգները ստանալու համար նա հատուկ «բաղադրատոմսեր» է օգտագործում:
Նա խոստովանում է, որ մինչ այդ երբեք չի մտածել առանց տեսողության նկարչությամբ զբաղվելու հնարավորության մասին: Այժմ շոշափելիքը Բրամբլիթին փոխարինում է գրեթե մյուս բոլոր զգայարանները:
Հետաքրքրական է, որ իր առաջին ցուցահանդեսների ժամանակ Բրամբլիթը չի հայտնել տեսողության կորստի մասին:




















