Չեմ ցանկանում վերադառնալ 1990-ականներ. Կարեն Շահնազարով

18:46 • 31.03.15

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը, ելույթ ունենալով Ռուսաստանի ղեկին Վլադիմիր Պուտինի 15-ամյակին նվիրված կլոր սեղանին, հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ 1990-ականներ, հաղորդում է tvzvezda.ru-ն:

 

«Աստված մի արասցե՝ ինչպես 90-ականներին: Ես ցանկություն չունեմ ապրել այդ տարիներին»,- ասել է պրոդյուսերը՝ իր կարծիքն արտահայտելով Պուտինի մասին՝ որպես երկրի ղեկավարի:

 

Նրա խոսքով՝ այդ ժամանակ երկրից «դուրս են հանել ամենը, ինչ կարող էին տանել»:

 

Իր քաղաքականությամբ Պուտինն ապացուցել է և՛ ռուսներին, և՛ աշխարհին, որ նա ուժեղ քաղաքական գործիչ է և ազգային առաջնորդ, վստահ է Շահնազարովը:

 

Կլոր սեղանը, որի քննարկման թեման Պուտինի կառավարման օրոք երկրի գրանցած տնտեսական և սոցիալական հաջողություններն են, անց է կացվում ТАСС գործակալությունում:

Չեմ ցանկանում վերադառնալ 1990-ականներ. Կարեն Շահնազարով