Մոնիկա Բելուչին` Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող յուրաքանչյուր ֆիլմ մշտապես գրավում է հանդիսատեսի ուշադրությունը` լինելով դեռևս նկարահանման փուլում:
Այս առումով բացառություն չէ նաև 007 գործակալի հերթական արկածների մասին պատմող «Սպեկտր» ֆիլմը, որը ներկայում նկարահանվում է աշխարհի տարբեր քաղաքներում:
Սակայն այս ֆիլմի նկատմամբ հանդիսատեսի ընդգծված հետաքրքրությունը պայմանավորված է այն փաստով, որ դրանում Բոնդի ընկերուհու դերը խաղում է մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը` անկրկնելի Մոնիկա Բելուչին:
tatler.ru-ն հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որը ներկայացնում է Բելուչիին «Սպեկտրի» նկարահանման հրապարակում: Աղբյուրը հավելում է, որ դերասանուհու ամբողջովին սևազգեստ լինելը պայմանավորված է նրանով, որ Բելուչին մարմնավորում է այրի կնոջ:














