Disney-ը «Մուլան» ֆիլմ կնկարահանի

15:50 • 31.03.15

Walt Disney ստուդիան մտադիր է «Մուլան» ֆիլմ նկարահանել, որի մասին մուլտֆիլմն էկրաններին էր հայտնվել 1998-ին։

 

Ֆիլմը կնկարահանվի live-action ձևաչափով՝ կենդանի դերասանների մասնակցությամբ։ Պրոդյուսերական պարտականությունները կկատարեն Քրիս Բենդերը և Ջեյ Սփինքը, գրում է Лента-ն։

 

Ֆիլմը հիմնված կլինի Հուա Մուլան անունով չինացի մարտիկ աղջկա մասին լեգենդի վրա, ով պատերազմ է գնում իր տարեց հոր փոխարեն։ Հերոսուհին հագնում է տղամարդու զրահներ և մարտնչում այլ զինվորներին հավասար։ Թեև նրա համախոհներն արդյունքում պարտվում են և սպանվում, Մուլանին հաջողվում է փրկել իր երկիրն օտար զավթիչներից։

 

Օրիգինալ ֆիլմը 1998-ին արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։


 

Disney-ը «Մուլան» ֆիլմ կնկարահանի