Ջեյ Զին, Քանյե Ուեսթը, Մադոննան և այլ աստղեր ներկայացրել են Tidal երաժշտական ծառայությունը (տեսանյութ)

15:43 • 31.03.15

Ջեյ Զին, Քանյե Ուեսթը, Մադոննան, Բեյոնսեն, Arcade Fire-ը և այլ հայտնի աստղեր ներկայացրել են Tidal երաժշտական ծառայությունը, գրում է gazeta.ru-ն: Նախագիծը ներկայացվել է Նյու Յորքում: Միջոցառմանը ներկա են եղել Ռիհանան, Ջեք Քայթը և Daft Punk-ը:

 

Tidal-ը հոսքային երաժշտության ծառայություն է: Դրա յուրահատկությունն այն է, որ այն պատկանում է հենց երաժիշտներին: Ներկայացմանը երգչուհի Ալիշա Քիզը հայտարարել է, որ նախագծի նպատակը պարզ է՝ նախաձեռնության հեղինակները ցանկանում են ստեղծել օգտատերերի և երաժիշտների համար լավագույն ծառայությունը:

 

Ինչպես հիշեցնում է NME ամսագիրը, վերջերս Ջեյ Զիի Project Panther Bidco ընկերությունը գնել է Tidal-ը նորվեգական Aspiro ընկերությունից 464 միլիոն նորվեգական կրոնով (մոտ 47 միլիոն ֆունտ ստերլինգ): Tidal Hifi-ն առաջարկում է ավելի քան 25 միլիոն երգ և 75 հազար երաժշտական տեսանյութ ավելի քան 0,5 միլիոն բաժանորդների՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Գերմանիայում և Լեհաստանում:

 

Ջեյ Զին, Քանյե Ուեսթը, Մադոննան և այլ աստղեր ներկայացրել են Tidal երաժշտական ծառայությունը (տեսանյութ)