Դերասան Դևիդ Դուխովնին երաժշտական ալբոմ կթողարկի

11:44 • 01.04.15

Հանրահայտ «Գաղտնի նյութեր» ամերիկյան միստիկ սերիալի աստղ Դևիդ Դուխովնին պատրաստվում է իր առաջին երաժշտական ալբոմը թողարկել:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Hell or Highwater խորագրով ալբոմը կթողարկվի մայիսի 12-ին: Դրանում ներառված է 12 երգ, որոնց հեղինակը ինքը` Դուխովնին է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ալբոմի գլխավոր կոմպոզիցիան արդեն հասանելի է սինգլի տեսքով: Հայտնի է, որ ալբոմի ձայնագրման աշխատանքներով զբաղվել է ThinkSay Records ընկերությունը:

 

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց «Գաղտնի նյութեր» սերիալի նկարահանումները կվերսկսվեն:

Դերասան Դևիդ Դուխովնին երաժշտական ալբոմ կթողարկի