Եվգենի Կիսինի ելույթով վաղը կտրվի Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի բացումը

15:09 • 01.04.15

Երևանյան հեռանկարներ 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր  բացումը տեղի կունենա ապրիլի 2–ին` աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի ելույթով:


Անվանի դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին  ժամը՝ 19:30 –ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։


Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը,
Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը,
Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները,
Լիստի Ռակոցի-մարշը:


Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ:


2015 թ. փառատոնի շրջանակներում բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության100-ամյակին:

 

Եվգենի Կիսինի ելույթով վաղը կտրվի Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի բացումը