Ռուսաստանում մեկ բառ պարունակող վեպ է հրատարակվել

02:41 • 01.04.15

Ռուսաստանի Օմսկ քաղաքում ընդամենը մեկ բառից բաղկացած վեպ է հրապարակվել:

 

«Դոժդի» փոխանցմամբ՝ «վեպը» հեղինակել է գրող Իլյուբայ Բակտիբաևը: Գրական ստեղծագործության վերնագիրն է՝ «Իսկ հետո բանն էր...»:

 

Իսկ վեպի միակ բառը «Այոոո»-ն է: Բակտիբաևի վեպը համալրված է նախաբանով, որում հեղինակը բացատրում է իր աշխատանքի իմաստը: Գրողը, մասնավորապես, բացատրում է, որ իր վեպում գրել է այն բառը, որը, իր դիտարկումների համաձայն, մարդիկ հաճախ են օգտագործում: Ըստ հեղինակի` այդ բառը իրենով հաճախ մի ամբողջ իրավիճակ, մի պատմություն է ներկայացնում: Դրանից հաճախ կարելի է հասկանալ այս կամ այն խոսքի համատեքստը:

 

2012-ին էլ Եվգենի Գորդեևը հրապարակել էր «Ինչպես միլիոն վաստակել» գիրքը, որը ևս միայն մեկ բառ էր պարունակում:

 

Ռուսաստանում մեկ բառ պարունակող վեպ է հրատարակվել