Նիդեռլանդների թագուհին կվերադարձնի նացիստների առգրաված կտավը սեփականատիրոջ ժառանգներին

13:43 • 01.04.15

Նիդեռլանդների թագավորական ընտանիքը պատրաստ է վերադարձնել կտավը, որը 1942-ին առգրավել էին նացիստները հրեա հավաքորդից, գրում է rosbalt.ru-ն։

 

1960-ին թագուհի Յուլիանան 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յորիս վան դեր Հաագենի կտավը ձեռք էր բերել մի հավաքորդից։ Այս կտավի պատմությունը բացահայտվել է բոլորովին վերջերս։

 

Թագավորական ընտանիքի գեղարվեստական հավաքածուն տնօրինող հիմնադրամն արդեն կապվել է նկարի սեփականատիրոջ ժառանգների հետ։

Նիդեռլանդների թագուհին կվերադարձնի նացիստների առգրաված կտավը սեփականատիրոջ ժառանգներին