Snoop Dogg-ն ու երգչուհի Լիզա Սթենսֆիլդը հուլիսին կժամանեն Վրաստան

12:28 • 01.04.15

Վրաստանի Բաթում քաղաքում հուլիսի 23-26-ը կանցկացվի 9-րդ ջազային փառատոնը (Black Sea Jazz Festival), ելույթ կունենան հայտնի կատարողներ՝ ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը և բրիտանացի երգչուհի Լիզա Սթենսֆիլդը, հայտնում է apsny.ge-ն։

 

Բացի այդ, փառատոնի ընթացքում վրացիներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել Ջորջ Քլինթոնին և Parliament Funkadelic-ին, ինչպես նաև Լիվ Ուորֆիլդին և The NPG Hornz-ին։

 

Բացի վճարովի համերգներից՝ հուլիսի 23-26-ը երաժշտության սիրահարները կկարողանան վայելել New York Brass Band-ի երաժիշտների կատարումները, ովքեր ամեն օր կնվագեն Բաթումի բուլվարում։
Միջոցառման կազմակերպիչն է Eastern Promotion ընկերությունը։ Տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի վերջից։

Snoop Dogg-ն ու երգչուհի Լիզա Սթենսֆիլդը հուլիսին կժամանեն Վրաստան