Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կկրկնեն իրենց հավատարմության երդումներն Էյֆելյան աշտարակի ամենաբարձր հարթակում

12:55 • 12.05.15

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը նախորդ տարվա ամենաաղմկահարույց իրադարձություններից էր։ Թեև արարողությունը փակ էր, միջոցառմանը ներկա էին միայն մտերիմ ընկերներն ու բարեկամները, մամուլում այդ հարսանիքի մասին դեռ երկար խոսվեց, գրում է segodnya.ua-ն։

 

Այս տարի Քանյեն և Քիմն ամուսնության մեկամյակը կնշեն յուրահատուկ ձևով։ Նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ զույգը մտադիր է կրկնել հավատարմության երդումները Փարիզի Էյֆելյան աշտարակի ամենաբարձր հարթակում։

 

«Նրանք չէին կարող ավելի ռոմանտիկ վայր գտնել իրենց ամուսնական կյանքի մեկամյակը նշելու համար»,- ասել է աղբյուրը։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կկրկնեն իրենց հավատարմության երդումներն Էյֆելյան աշտարակի ամենաբարձր հարթակում