BMW X2-ի նոր քրոսովերը վաճառքում կհայտնվի 2017-ին

20:06 • 16.05.15

BMW X2 սպորտային քրոսովերը, որ ստեղծվել է նոր X1-ի հիման վրա, Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվի 2017-ի երկրորդ կեսին:

 

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Autocar-ին հղումով,  մոդելի շարժիչների շարքում կներառվեն բրենդի B48 շարժիչը, որի հզորությունը կավելացվի մինչև 300 ձիաուժ: Ակնկալվում է, որ մեքենան տեխնիկական  բնութագրիչներով չի զիջի Audi RS Q3-ի մակարդակին:


Պորտալի տվյալներով` Մյունխենում արդեն սկսվել է մոդելի մշակման 30-ամսյա աշխատանքները:  Առաջին մոդելների փողոցային  փորձարկումները սկսվում են ընթացիկ տարվա մայիսին:

 

BMW X2-ի նոր քրոսովերը վաճառքում կհայտնվի 2017-ին