Ռեյգանի մասին կենսագրական ֆիլմում Բրեժնևին կմարմնավորի Ռոբերտ Դավին

16:25 • 16.05.15

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դավին կկատարի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի դերը` ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասին պատմող կենսագրական  ֆիլմում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Մեր համար կարևոր է գտնել դերասան, ով ցույց կտա այն մարտահրավերների ողջ հզորությունը, որը ԽՍՀՄ-ը նետել է ԱՄՆ-ին։ Ռոբերտ Դավին լիովին համապատասխանում է դրան»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Մարկ Ջոզեֆը։


«Ռեյգան» ֆիլմի բյուջեն կազմում է 25 մլն դոլար։ Ռեժիսորն է Հովարդ Կլաուսները։ Քաղաքագետ Փոլ Կենգորի հետ համատեղ նա նախորդ տարի ավարտել է սցենարի աշխատանքները։ Այն հիմնված է Ռեյգանի մասին Կենգորի հեղինակած 2 գրքերի վրա։ ԱՄՆ 40-րդ նախագահի երիտասարդության տարիների դերը կկատարի Դևիդ Հենրին։


Ֆիլմում կնկարահանվի նաև Անջելինա Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյթը, ով կկատարի խորհրդային գործակալի դերը։


Բրեժնևը երբեք չի հանդիպել Ռեյգանի հետ, սակայն նա մոտ 30 նամակ է գրել ամերիկացի նախագահին։

Ռեյգանի մասին կենսագրական ֆիլմում Բրեժնևին կմարմնավորի Ռոբերտ Դավին