Ավստրիայում տեղի է ունեցել ՁԻԱՀ-ին նվիրված Եվրոպայի ամենախոշոր բարեգործական միջոցառումը (տեսանյութ)

15:29 • 17.05.15

Վիեննայի քաղաքապետարանի հրապարակում կազմակերպվել է 23-րդ Life Ball ամենամյա միջոցառումը՝ ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի հետազոտությունների համար դրամահավաքության նպատակով, գրում է euronews.com-ը։


Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում նաև դերասանուհի Շարլիզ Թերոնը, Կարմեն Էլեկտրան, ինչպես նաև ելույթ է ունեցել Եվրատեսիլ մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստը։


Մասնակցության համար մեկ տոմսի արժեքը կազմել է մինչև 750 եվրո։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ ուղղվել է AIDS LIFE հասարակական կազմակերպությանը։

Ավստրիայում տեղի է ունեցել ՁԻԱՀ-ին նվիրված Եվրոպայի ամենախոշոր բարեգործական միջոցառումը (տեսանյութ)