Նյույորքյան աճուրդում $268 000-ով վաճառվել է Էլվիս Փրեսլիի ավտոբուսը

15:22 • 17.05.15

Նյու Յորքում կազմակերպված աճուրդի ժամանակ 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը, որը նա ձեռք է բերել 1976 թվականին իր խմբի համար,հայտնում է ntv.ru-ն:


Ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար, ունի 10 քնելու տեղ: Մեքենայում կա նաև օդորակիչ, սառնարան, միկրոալիքային վառարան և բարձրախոսներ: Մեքենայի վրա տեղադրված է երաժշտի կարգախոսով լոգոն՝ Takin’ Care of Business:


Julien’s Auctions աճուրդի տան գլխավոր տնօրեն Դարեն Ժյուլյենը հայտնել է, որ միկրոավտոբուսը ձեռք է բերել Տեխասից մի տղամարդ:


Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել Էլվիս Փրեսլիի հետ կապված մոտ 200 առարկա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աճուրդում վաճառվել է նաև Էլվիս և Պրիստիլա Փրեսլիի ամուսնության վկայականը, որի վերջնական գինը կազմել է ավելի քան 40 000 դոլար։


Փրեսլիի բեմական կոստյումը, որը նա կրել էր 1975-ին Լոս Անջելեսում համերգի ժամանակ, վաճառվել է 122 000 դոլարով։
 

Նյույորքյան աճուրդում $268 000-ով վաճառվել է Էլվիս Փրեսլիի ավտոբուսը