Վիեննայում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլի» հանդիսավոր բացումը
Այսօր Ավստրիայի մայրաքաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի հանդիսավոր բացման արարողությունը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ` արդեն իսկ ծանուցվել է, որ բացմանը կլինի 40 մասնակից - երկրների պատվիրակությունների «շքերթ»: Մրցույթի բացումը կկատարի անցած տարվա հաղթող Կոնչիտա Վյուրսթը:
Հայաստանն այս տարի այդ մրցույթում ներկայացնում է Genealogy խումբը, որի առաջին ելույթը` «Առերեսվիր ստվերներին» երգով, նախատեսված է մայիսի 19-ին: Հայաստանը այդ օրը` կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա 2-րդ համարի ներքո:










