Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նոր ալբոմ կթողարկի և կվերսկսի իր կարիերան

14:31 • 17.05.15

Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը (Մայքլ Ջեքսոնի քույրն է) հայտարարել է իր ստեղծագործական կարիերան վերսկսելու, նոր ալբոմ թողարկելու և համաշխարհային շրջագայության մեկնելու մասին, գրում է ТАСС-ը:


Այդ որոշումը դարձել է հիմնական անակնկալը Ջեքսոնի ծննդյան տարեդարձին: Ուրբաթ օրը երգչուհին դարձել է 49 տարեկան:


«Ես խոստացել եմ, որ ինքս կհայտարարեմ կարևոր նորությունը, երբ պատրաստ լինեմ,- հայտարարել է նա իր երկրպագուներին ուղղված ուղերձում,– Այժմ ես դա անում եմ: Այս տարի կլինի նոր երաժշտություն, նոր համաշխարհային շրջագայություն և նոր շարժում»:


Ջանեթ Ջեքսոնը  չի հաղորդել, թե երբ է պետք սպասել նրա նոր ալբոմի հայտնվելուն և համաշխարհային շրջագայության մեկնարկին: Սակայն երաժշտական շրջանակներում նշում են այս ամառը որպես նրա կարիերայի վերսկսման հավանական ժամանակ:

 

Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նոր ալբոմ կթողարկի և կվերսկսի իր կարիերան