Լուսանկարիչն ինքնանկարներ է արել գեղեցիկ լեռնային տեղանքներում (լուսանկարներ)
Լուսանկարիչ Նիկոլաս Ռոյմելտը իր ֆոտոնախագծով հիշեցնում է մեզ, թե որքան մեծ և գեղեցիկ է մեր աշխարհը, գրում է mymodernmet.com-ը։
Ավստրիայում բնակվող 40-ամյա լուսանկարիչը կարողացել է մագլցել իր բնակավայրի մոտ գտնվող լեռները և լուսանկարներ արել։
Նա տեսախցիկը բազմաթիվ անգամ տեղադրել է տարբեր լեռներում, իսկ ինքը մագլցել է հարևանությամբ գտնվող ժայռի վրա և նկարել է ինքն իրեն։
Նիկոլասը նաև ճանապարհորդել է այլ երկրներ և նմանատիպ լուսանկարներ արել։
Հաճախ նրա լուսանկարներն արվել են գիշերային ժամերին, որոնք կախարդական տեսարան են ապահովում աստղերի և քաղաքային լույսերի շնորհիվ։























