Ինչ ուղի է անցել Իրինա Շեյքը՝ նախքան սուպերմոդել դառնալը. Daily Mail-ի սկանդալային բացահայտումները` լուսանկարներով

23:17 • 18.05.15

Բրիտանական Daily Mail տաբլոիդը բացահայտումներով լի ֆոտոռեպորտաժ է ներկայացրել ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքի կյանքի այն շրջանից, երբ նա նոր - նոր բռնել էր իր վերելքի ուղին:

 

Ըստ աղբյուրի էքսկլյուզիվ անդրադարձի` Իրինան ռուսաստանյան Եմանժելինսկ կեղտոտ հանքարդյունաբերական քաղաքից է: Իր ծննդավայրում նա այնքան աղքատ էր, որ ո'չ բարձրակրունկների մասին կարող էր երազել, ո'չ էլ առավել ևս` Հոլիվուդի աստղ Բրեդլի Քուփերի հետ սիրավեպի, որն այս օրերին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է:

 

29-ամյա Շեյքի ռուսաստանյան մոդելային գործակալության ղեկավար կանայք պատմել են նաև, որ երբ նա Մոսկվա է եկել, կապվել է «հովանավոր քեռու» հետ, ինչը սկանդալի պատճառ է դարձել: Դրա պատճառով Իրինային դուրս են արել մոդելային գործակալությունից:

 

Ժամանակին Իրինային քիչ է մնացել՝ անգամ ԱՄՆ-ի վիզա չտրամադրեն` նրա մուսուլմանական ազգանվան պատճառով. Իրինայի հայրը Վալերի Շեյխիսլամովն է: Նրանց ընտանիքը չքավորության եզրին է եղել: Հայրը մահացել է թոքերի հիվանդությունից, իսկ ընտանիքը չէր կարող անգամ բարձրակրունկ կոշիկ գնել Իրինայի համար, երբ նա մոդելի կարիերա էր սկսում:

 

Աղբյուրը նաև բազմաթիվ լուսանկարներ է ներկայացնում երիտասարդ Իրինա Շեյխիսլամովայի կյանքից` ընտանիքի, ընկերների, համադասարանցիների շրջապատում, ընտանեկան լուսանկարներ, այդ թվում` Երկրորդ համաշխարհայինի մասնակից նրա տատիկի: Վերջինս կարմիր բանակի ամենաշատ շքանշաններ ստացած կին զինվորականներից է: Իրինան մտերիմ էր այս տատիկի հետ:

Ի հակադրություն՝ աղբյուրը ներկայացրել է Իրինային այսօր` իր շքեղ հագուկապով ու ազդեցիկ կողակիցներով: