Քեյթ Բլանշետը հերքել է իր բիսեքսուալ լինելու մասին լուրերը

14:14 • 18.05.15

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշետը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե նա սեռական հարաբերություններ է ունեցել կանանց հետ, գրում է lenta.ru-ն։

 

Դերասանուհին Կաննի կինոփառատոնում լեսբուհիների մասին «Քերոլ» ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ նրա խոսքերը հատուկ են կտրվել կոնտեքստից։

 

Նա հիշել է, որ Variety-ին տված հարցազրույցի ժամանակ բոլորովին այլ բան է ասել, սակայն լրագրողներն այլ կերպ են ներկայացրել։ Նրան ուղղված հարցին՝ արդյո՞ք նա հարաբերություններ է ունեցել կանանց հետ, նա պատասխանել է՝ «այո՛», սակայն քիչ անց ավելացրել, որ եթե խոսքը սեռական հարաբերություննների մասին է, ապա՝ ոչ։

 

Դերասանուհին ասել է, որ նախադասությունը կրճատվել է, որպեսզի ավելի տպավորիչ լինի։ Քեյթ Բլանշետը հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ մարդկանց այլևս անհրաժեշտ չի լինի քննարկել սեփական սեռական կողմնորոշումը։ 

Քեյթ Բլանշետը հերքել է իր բիսեքսուալ լինելու մասին լուրերը