Դերսիմում 12 ծպտյալ հայ է մկրտվել` վերականգնելով իրենց ինքնությունը

19:04 • 18.05.15

Հայոց ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերի` իերնց  «ինքնությունը վերականգնելու» ջանքերը վերջին տարիներին ակտիվացել են: Հայերը ցանկանում են ապրել ազատ և չթաքցնել իրենց ինքնությունը:


Ինչպես հաղորդում է prensacentroarmenio.com-ը` այս առիթով Դերսիմի հայերը զանգվածային մկրտության արարողություն են կազմակերպել  հայկական եկեղեցիներում` «պաշտոնապես» իրենց կրոնին վերադառնալու համար: Քրիստոնեական վարդապետության  և գիտելիքների ուսուցման 6 ամսվա արդյունքում Դերսիմի 12 հայ բնակիչ վերագտել է իր ինքնությունը և քրիստոնեություն  ընդունել զանգվածային մկրտության արարողությամբ: Նաև մի քանի պսակադրության արարողություն է տեղի ունեցել մկրտվածների շրջանում:


Քրիստոնեության վերադարձած դերսիմցիները ստացել են Կարին, Նաիրա, Տերև, Լիա, Արև, Արշալույս, Քրիստին, Հովնան, Ռուբեն, Հովհաննես, Մինաս, Լուսին, Մանե և Մինաս  անունները:   Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ստեփանոս եկեղեցում` Արամ  արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ:


Մկրտվածներից  ոմանք հիացմունքի և երջանկության խոսքեր են ասել: Արևն ասել է, որ իրենք վերադառնում են իրենց արմատներին, իսկ այդ օրվա մասին երազում էր մանկությունից: Նրա խոսքով՝ ինքն արդեն ազատ է զգում իրեն և կկարողանա իր աշխատավայրում պաշտպանել հայերին, քանի որ նախկինում դա անել չէր կարող՝ վախենալով, որ կկորցնի աշխատանքը:


Հովհաննես Մինասն էլ ասել է. «Սա շատ երջանիկ օր է ինձ համար: Ես կնքվել եմ, և մենք այսօր եկեղեցով ամուսնացանք: Սա անարտահայտելի երջանկություն է: Մենք երբեք չենք մոռացել մեր կրոնը: Մենք կարող ենք ազատ ապրել հիմա: Ես իմ ծնողներին խոստացել եմ նրանց թաղել հայկական գերեզմանոցում: Մենք սկզբում երեքն էինք, այժմ արդեն տասներկուսն ենք: Մենք շատ երջանիկ ենք»:


 

Դերսիմում 12 ծպտյալ հայ է մկրտվել` վերականգնելով իրենց ինքնությունը