Վերնիսաժում ազատ վաճառքի են հնագիտական լուրջ արժեքներ. Գագիկ Գյուրջյան

12:54 • 18.05.15

Վերնիսաժում  ազատ վաճառվում են թանգարանների համար հնագիտական արժեք ներկայացնող տարբեր կերամիկական ու բրոնզե իրեր: Այս մասին այսօր  Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

 

«Վերնիսաժում վաճառվում է կերամիկա, բրոնզ՝ տարբեր ժամանակաշրջանների: Դրանք հնագիտական լուրջ արժեքներ են, բայց ազատ վաճառվում են: Եվ կարծում եմ, որ դրանց՝ դեպի թանգարաններ բերելը շատ կարևոր խնդիր է»,-հայտարարեց Գագիկ Գյուրջյանը:

 

Նա, առաջին հերթին, նման խնդիրների կարգավորումը պատկերացնում է թանգարանների մասին օրենքի ընդունմամբ:
 

Կանոնակարգման ենթակա են նաև մի շարք հարցեր, թե մասնավորապես ինչ կարգի տեղեկատվություն պետք է ներկայացնեն Հայաստանի թանգարաններ այցելող զբոսաշրջիկներին և ինչով նրանց պետք է օժանդակեն պատմաբանները:
 

«Մենք շատ հետաքրքրում է՝ Հայաստան որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել, որքան գումար են թողնում: Մեզ հետաքրքիր է, որ շատ այցելու լինի ու շատ փող մտնի մեր երկիր, բայց կա մեկ խնդիր: Մասնավորապես, թե մենք ինչ ենք մատուցում մեր թանգարաններ այցելուներին»,-ասաց Գյուրջյանը:

 

Գագիկ Գյուրջյանը, բերելով իրենց թանգարանի օրինակը, առաջարկում է, որ օրենքում ևս այդ հարցին անդրադարձ կատարվի: Մասնավորապես , թե ինչ սկզբունքով, կարգով էքսկուրսավարները պետք է զբոսաշրջիկներին ներկայացնեն տեղեկույթները:
 

Օրինակ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ մատուցում են հնագիտական նյութ,  շատ պատմաբաններ նկատողություն են անում, թե «ինչու եք ասում Ուրարտու»: Մյուսներն էլ հակառակը, նշում են, որ ճիշտ է և պետք է ասել` Ուրարտու:
Այժմ թանգարանի տնօրենը պատմաբաններից ակնկալում է մեկ միասնական պետական տեսակետ այդ հարցում:


Գագիկ Գյուրջյանը շատ կարևորում է նաև սա թուրքական ու որոշ դեպքերում էլ, վրացական ագրեսիվ մշակութային քաղաքականության դեմն առնելու իմաստով:
Խոսելով օրվա խորհրդի մասին` Գագիկ Գյուրջյանը նկատեց, որ թանգարանային աշխատողները, չնայած իրենց չնչին աշխատավարձերին, աշխատում են ֆանատիզմով ու հասարակական ֆորմացիայի փոփոխություններից ֆորմացիայի չեն ենթարկվում:
Որպես ասվածի լավագույն հիմնավորում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը բերեց անկախության առաջին տարիներին, մասնավորապես , «մութ ու ցուրտ» տարիների օրինակը:

 

Վերնիսաժում ազատ վաճառքի են հնագիտական լուրջ արժեքներ. Գագիկ Գյուրջյան