Գերմանիայում թանգարաններ ավելի շատ մարդ է այցելում, քան ֆուտբոլային մարզադաշտեր. գերմանացի պաշտոնյա

15:52 • 18.05.15

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները բավարարված են արդյունքներով և նշում են Գերմանիայում այցելուների մեծ հետաքրքրվածության մասին։ Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն՝ ակցիային միացել է ընդհանուր առմամբ մոտ 1800 գերմանական թանգարան և պատկերասրահ։ Մեծավմասամբ մուտքն անվճար է եղել։

 

Թանգարանների միջազգային օրն անցկացվել է 38-րդ անգամ։ Այս տարի այն անցկացվել է «Թանգարան. Հասարակություն. Ապագա» կարգախոսի ներքո։ Այցելուներին ներկայացվել են նաև զեկույցներ, դասախոսություններ, անցկացվել են էքսկուրսիաներ, սեմինարներ։

 

Գերմանիայում կա մոտ 6.500 թանգարան։ Գեսեն շրջանի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն իր խոսքում նշել է, որ Գերմանիայում թանգարաններ ավելի շատ մարդ է այցելում, քան ֆուտբոլային մարզադաշտեր։

 

Գերմանիայում թանգարաններ ավելի շատ մարդ է այցելում, քան ֆուտբոլային մարզադաշտեր. գերմանացի պաշտոնյա