Մայր Աթոռը լույս է ընծայել նոր աշխատություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, աշխատասիրությամբ Հրաչ սարկավագ Սարգիսյանի և Վարդան սարկավագ Ասլանյանի, լույս է ընծայել «Կենսաէթիկայի հիմնահարցեր» խորագիրը կրող ուսումնաօժանդակ ձեռնարկը:
«Արմենպրես»-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ գրքում ներկայացված է արդի կարևորագույն մարտահրավերներից՝ բժշկության և կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներից բխող բարոյագիտական հիմնախնդիրների լուծումն ըստ քրիստոնեական հիմնարար արժեքների:
Ձեռնարկն այս ուղղությամբ կատարված առաջին քայլն է և նվիրված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին: Այն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ:










