Iron Maiden-ի մենակատար Բրյուս Դիքինսոնը բուժվել է քաղցկեղից
Բրիտանական Iron Maiden ռոք խմբի մենակատար Բրյուս Դիքինսոնին բժիշկները հայտնել են, որ նա բուժվել է քաղցկեղից, գրում է The Guardian-ը։
Դիքինսոնի լեզվի վրա ուռուցք էին հայտնաբերել անցյալ տարվա վերջին։ Յոթ շաբաթ տևողությամբ քիմիա- և ռադիոթերապիայից հետո սարքերը ցույց են տվել, որ 56-ամյա Դիքինսոնի օրգանիզմում քաղցկեղի նշաններ չկան։
Այդ մասին Դիքինսոնը գրել է խմբի վեբկայքում՝ հայտնելով, որ նա անհամբեր սպասում է, թե երբ է աշխատանքի վերադառնալու։ Այնուամենայնիվ Iron Maiden-ը հյուրախաղերի չի մեկնի մինչև 2016-ի վերջը, որպեսզի երաժիշտը կարողանա ամբողջությամբ ապաքինվել հիվանդությունից։










