Թեյլոր Սվիֆթը մրցանակի է արժանացել Billboard Music Awards-ի 8 անվանակարգում

10:57 • 18.05.15

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը Լաս Վեգասում անցկացված Billboard Music Awards-ի մրցանակին է արժանացել ամենահեղինակավոր անվանակարգում՝ «Տարվա կատարող», հաղորդում է ТАСС-ը: Հաղթողների հայտարարման և մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը MGM Grand Garden Arena մարզահամերգային դահլիճում 17 հազար հանդիսատեսի առաջ:

 

«Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակների համար: Ես կարծում եմ, որ իմ նոր աշխատանքները ստացվել են»,- հայտարարել է երգչուհին:

 

25-ամյա քանթրի-փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը կիրակի օրը մրցանակներ է շահել ութ անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն երգչուհի», ինչպես նաև երաժշտության երկրպագուների անկախ մրցանակը:

 

«Լավագույն երգիչ» անվանակարգում մրցանակը ստացել է 23-ամյա բրիտանացի Սեմ Սմիթը: Նա նաև ստացել է «Լավագույն նոր կատարող» անվանակարգում մրցանակը:

 

«Ռոք ոճում լավագույն ալբոմի» համար մրցանակը ստացել է բրիտանական Coldplay խումբը՝ «Ghost Stories» ալբոմի համար:

Թեյլոր Սվիֆթը մրցանակի է արժանացել Billboard Music Awards-ի 8 անվանակարգում