Մոսկվայում կցուցադրեն կորեացի արվեստագետի ստեղծած Թոմ և Ջերի մուլտհերոսների կմախքները

01:25 • 19.05.15

Հարավկորեացի նկարիչ Հյունգկո Լիի Animatus ցուցահանդեսը կբացվի Գորկու անվան կենտրոնական այգում, որը իր մեջ ներառում է մուլտֆիլմերի հերոսների 16 կմախքներ, այդ թվում նաև՝ Թոմ և Ջերի մուլտհերոսներինը: Այս մասին գրում է lenta.ru-ն։

Կմախքները պատրաստված են տարբեր նյութերից, օրինակ՝ ալյումինից, ռետինից և պլաստիկից։

Մոսկվայի մշակութային բաժնից հայտնել են, որ արվեստի ցուցադրությունը  հանդիսատեսին հասանելի կլինի մայիսի 21-ից սեպտեմբերի 27-ը։

Սովորաբար արվեստագետը չի մատնանշում, թե որ մուլտհերոսին է պատկերել, սակայն այցելուները կարողանում են գուշակել դրանք։ 

Մոսկվայում կցուցադրեն կորեացի արվեստագետի ստեղծած Թոմ և Ջերի մուլտհերոսների կմախքները