Հակոբ Հակոբյանը իրեն պատկանող գազալցակայանի պայթյունում որևէ դիտավորություն չի տեսնում

20:41 • 26.05.15

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը իրեն պատկանող ` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում  պայթյունից  անմիջապես հետո անձամբ հետաքննություն է վարել և պարզել, որ պայթյունի մեջ որևէ դիտավորություն չկա:

 

«Վթար է, դա խողովակ է, էդ խողավակը  սկսել է ճնշումը գնալ, հոսանքի է տվել, հոսանքից կայծ է առաջացել… մարդիկ են եղել, բոլորը ներկա են եղել»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց  Հակոբ Հակոբյանը:

 

Ի պատասխան հարցի, թե փաստորեն` անվտանգության կանոններն այնքան էլ լավ պաhպանված չեն եղել, Հակոբ Հակոբյանն ասաց.«Դե ՝ սովորական շլանգ է, էդ շլանգը պարբերաբար բոլոր «կալոնկեքն»  էլ… դե՝հիմա մեր… էդ ձև է ստացվել»:

 

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տուժել էին   Հակոբ Հակոբյանի որդին, որի  վիճակը ծանր է գնահատվում`  40 տոկոս այրվածքների առկայության պայմաններում,  իսկ նրա  եղբորորդու վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածքներով:

 


Ինչ վերաբերում է է տուժածների առողջական վիճակին՝ ապա վերջինս ասաց.«Նորմալ է , հիմա, արյուն ենք բերում,  կարող է վիրհատեն, հլը որ շոկի մեջ են… հլը անհայտ է.. »:

 


Հակով Հակոբյանը հավելեց, որ շուրջ 300 հոգի տուժածների համար արյուն է հանձնել, այնքան, որ դիմել են, որ այլևս պետք չէ:

 


Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, որ գազալցակայանը ապօրինի է եղել: Հակոբ Հակոբյանն ասաց .«Ապօրինի ո՞նց կարա լինի… հարկային տեսչությունով գրանցված, օրինական, փաստթղթերով, ՀԴՄ-ով, մի քանի տարիների, ամբողջ հարկայինով գրանցված, կարող եք մտնել, նայել, Ո՞նց կարա լինի ապօրինի, մարդիկ ապօրինի սկի չեն կարող վարսավիրանոց աշխատեցնել»:


Հիշեցնենք, որ  Հակոբ Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու մեջ  և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել պետությանը հասցրած վնասը :