Ուտելուց հետո ծխելն ավելի վնասակար է

15:05 • 17.06.15

Ծխողների մեծ մասը կարող է փաստել, որ ուտելուց անմիջապես հետո ծխելն իրենց առանձնահատուկ հաճույք է պատճառում, սակայն պարզվում է` դա շատ վտանգավոր սովորություն է:

 

Ինչպես նշում է healthylifevision.com-ը, սնվելուց անմիջապես հետո ծխած ծխախոտի` օրգանիզմին հասցրած վնասը հավասարազոր է օրվա ցանկացած այլ ժամի ծխած 10 գլանակի վնասին:

 

Նշվում է, որ այն ազդում է օրգանիզմի կարևորագույն համակարգերից մեկի` աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա: Ըստ մասնագետների՝ ուտելուց հետո նիկոտինն առավելագույն քանակով ներծծվում է արյունատար համակարգի մեջ, ինչը, ինքնըստինքյան, ավելացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

Ուտելուց հետո ծխելն ավելի վնասակար է