Ձմերուկից մրգաման, մրգային «պիցցա». միրգ-բանջարեղենը կտրատելու և հետաքրիր մատուցելու խորհուրդներ (լուսանկարներ)

09:51 • 27.06.15

Ամառը շատ միրգ ու բանջարեղեն ուտելու ժամանակաշրջան է։ Սակայն մենք տիրապետում ենք դրանց հետ «վարվելու» ոչ բոլոր գաղտնիքներին։

 

Adme.ru կայքն առաջարկում է հետաքրքիր գաղափարներ՝ ինչպես կտրատել, մատուցել ու պահել միրգ-բանջարեղենը։

 

Կտրատած խնձորը սևանալուց պահպանելու համար անհրաժեշտ է այն կտրատելուց հետո միացնել իրար և ամրացնել

 
Ձմերուկից կարելի է գեղեցիկ մրգաման ստանալ
 
Կիտրոնները կարելի է կտրատել և դնել սառույցի տարայի մեջ, որը հետագայում կարելի է օգտագործել լիմոնադներն ու կոկտեյլները սառեցնելու համար
 
 
 
Կայքն առաջարկում է նարինջը կտրատելու հեշտ եղանակ
 
Ամռանը կարելի է զովանալ և սնվել ձմերուկի և մրգային «պիցցայով»
 
Մանգոն կտրատելու այլընտրանքային տարբերակ
 
 
Նռան հատիկները հանելու համար կարելի է օգտվել փայտե գդալից
 
 
Պղպեղը կտրատելու այնպիսի եղանակ, որը հատիկները կպահի մեկ տեղում և չի տարածի ափսեի մեջ
 
 
 
Մրգային «խորոված»՝ ելակով, դեղձով և խաղողով
Ձմերուկից մրգաման, մրգային «պիցցա». միրգ-բանջարեղենը կտրատելու և հետաքրիր մատուցելու խորհուրդներ (լուսանկարներ)