Մոնակոյի արքայազնի հարսանեկան արարողությունն Իտալիայում` ֆոտոշարքով

13:59 • 03.08.15

Մոնակոյի արքայազն Պիեռ Կազիրագին, ով օրեր առաջ համեստ արարողության շրջանակում ամուսնացավ մոդել Բեատրիս Բորոմեոյի հետ, հարսանեկան ճոխ արարողություն է կազմակերպել Իտալիայում:

 

Ինչպես նշում է Tatler-ը, իտալական Isolino di San Giovanni կղզում կազմակերպված խնջույքին ներկա է եղել բարձրաշխարհիկ հասարակության շուրջ 700 ներկայացուցիչ։


Տոնական սեղանը, հրավառությունը, երաժշտությունն ու հյուրերը բարձրակարգ են եղել։

 

Բացառություն չի եղել նաև Բորոմեոյի հարսանեկան զգեստը, որը կարել է աշխարհահռչակ կուտյուրյե Ջորջիո Արմանին։