Աշխարհում առաջին «լողացող» կղզիները կկառուցվեն Մալդիվներում. հաջորդը Դուբայն ու Մայամին են. Daily Mail (լուսանկարներ)
Հարուստները, ովքեր ցանկանում են մեծ գումարներ ծախսել անմոռանալի հանգիստ անցկացնելու համար, շուտով կկարողանան իրենց սեփական այսպես ասած՝ շարժական կղզին ունենալ, գրում է dailymail.co.uk-ը։
Christie’s անշարժ գույքի միջազգային ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կառուցել աշխարհում առաջին «լողացող» կղզիները, որոնցից առաջինը կկառուցվի Մալդիվներում:
Մինչդեռ արժեքը չի նշվել, բայց արհեստական կղզիները, որոնք կկոչվեն Amillarah մասնավոր կղզիներ, կլինեն բարձրակարգ ու ինքնաբավ։
Christie’s-ը պատրաստվում է վաճառել կղզիները ողջ աշխարհում, և արդեն Դուբայն ու Մայամին նշել է որպես իր հաջորդ շուկաներ:
Christie’s-ը համագործակցել է ճարտարապետ Քոեն Օլթիուսի և Դաչ Դոքլենդսի հետ, որոնք նախագծել և կառուցել են կղզիները։ Ընկերությունը հայտնել է, որ կղզիներն «ամբողջովին կայուն և ապահով կլինեն ծովի բարձրացող մակարդակների դիմաց»։
Նշվում է, որ գնորդները հնարավորություն կունենան փոփոխել իրենց «տան» չափերը, ձևը և ոճը։















