Այսօր Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 32 տարեկան
Կինոյի և թատրոնի հայ դերասան Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 32 տարեկան, իսկ վաղը` հոկտեմբերի 22–ին լրանում է նրա մահվան 2-րդ տարելիցը։ Հիշեցնենք, որ դերասանը ավտովթարի զոհ դարձավ 2013-ի հոկտեմբերի 22-ին:
Երվանդ Ենգիբարյանը Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում մարմնավորել է տարբեր կերպարներ (Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով-«Ռևիզորը», Գլումով-«На всякого мудреца довольно простоты» , Եսենին - «Շահանե, դու իմ…», Ժորժ - «Մորգանի խնամի»)։
Նա նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր։










