Հայտնի է դարձել 2016 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարը

13:50 • 22.10.15

Ամերիկացի դերասան և կատակերգու Քրիս Ռոքը կդառնա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 88-րդ արարողության հաղորդավարը, գրում է korrespondent.net-ը։

 

Դերասանը սկզբում ակնարկել է այդ մասին Twitter-ում, որտեղ հրապարակել է ձեռքին արձանիկով լուսանկար և գրել. «Տեսեք՝ ով է վերադարձել»։

 

Որոշ ժամանակ անց այդ տեղեկատվությունը հաստատել են նաև արարողության պրոդյուսերները, և ակադեմիայի կայքում հայտնվել է մամուլի հաղորդագրություն՝ մեկնաբանություններով։

 

«Քրիս Ռոքը ժամանցի ոլորտի իսկական MVP է (սպորտային տերմին, որը նշանակում է «ամենակարևոր խաղացողը»-Խմբ)։ Կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, նա ամեն ինչում լավն է: Նա «Օսկարի» հիանալի հաղորդավար կլինի»,- ասված է մրցանակաբաշխության արարողության կայքում։

 

Նշվում է, որ Ռոքը 2005 թվականին արդեն եղել է «Օսկարի» 77-րդ մրցանակաբաշխության հաղորդավարը։

 

Հայտնի է դարձել 2016 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարը