Սիլվեստր Ստալոնեն աճուրդի կհանի «Ռոքիի» և «Ռեմբոյի» հագուստները (լուսանկարներ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի սիրված աստղ Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է աճուրդի հանել արդեն դասական դարձած «Ռոքի» և «Ռեմբո» ֆիլմերում իր կերտած գլխավոր կերպարների հագուստները, ինչպես նաև՝ ֆիլմում օգտագործված բազմաթիվ այլ իրեր։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախքան վաճառելը՝ դերասանը բոլոր նմուշները ցուցադրության է հանել Նյու Յորքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդը կայանալու է Լոս Անջելեսում` դեկտեմբերի18-20-ին, իսկ վաճառվելիք իրերից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է վետերաններին օգնող բարեգործական հիմնադրամներին։
Ըստ Heritage Auctions աճուրդի տան կանխատեսումների ՝ամենաթանկը կվաճառվեն «Ռոքիի» բռնցքամարտի ձեռնոցներն ու չեմպիոնական գոտին` ապահովելով կես մլն դոլարի հասույթ։
«Կարծում եմ՝ շատ մարդիկ կգնահատեն այս իրերը, որոնք ես պահում եմ տանն ու հազվադեպ եմ հիշում դրանց մասին։ Ուստի՝ որոշեցի, որ ավելի ճիշտ կլիներ դրանք վաճառել»,- Heritage Auctions-ին ասել է 69-ամյա դերասանը։













