Առանց վերջույթների ծնված նկարչուհին ապշեցնում է իր տաղանդով (տեսանյութ)

18:38 • 23.10.15

Ամերիկյան Insider կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել կոլումբացի երիտասարդ նկարչուհի Զուլի Սանգուինոյին, ով թեպետ ի ծնե հաշմանդամ է, այնուհանդերձ զարմանքի և հարգանքի արժանի ակտիվ կյանք է վարում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ մուտացիայի հետևանքով ծնվել է առանց վերին և ստորին վերջույթների, սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի սահմանափակում նրա բնականոն կյանքը:

 

Չնայած, որ մանուկ հասակում Զուլին մշտապես ծաղրուծանակի, ինչպես նաև սեռական բնույթի ոտնձգությունների է ենթարկվել և ինքնասպանության անհաջող փորձ իրականացրել, այնուհանդերձ, նա իր մեջ բավականաչափ ուժ է գտել, որպեսզի շարունակի լիարժեք ապրել ու իր իսկ օրինակով շրջապատին ապացուցել, որ հաշմանդամությունը «դատավճիռ» չէ։

 

Այժմ նա զբաղվում է նկարչությամբ ` մեծ հաջողությամբ վաճառելով իր` մեկը մյուսից գեղեցիկ կտավները:

 

Առանց վերջույթների ծնված նկարչուհին ապշեցնում է իր տաղանդով (տեսանյութ)