ՀՀ-ում հուշարձանների ուսումնասիրությունը պետք է դրվի նոր, ժամանակակից ուղու վրա. ՀԿ նախագահ

20:47 • 24.10.15

«Թվային հուշարձան» հ/կ նախագահ Արմեն Գևորգյանը գտնում է, որ Հայաստանում  հուշարձանների ուսումնասիրությունը պետք է դրվի նոր ժամանակակից  ուղու վրա:


Նա նկատեց, որ հիմա աշխարհով մեկ տեղեկատվական պատերազմ է և պետք է քարոզչական մակարդակով ևս պայքար տանել: «Ցանկացած երեխայի կամ մեծահասակի հարցրեք եգիպտական հուշարձանների մասին, հարյուր անգամ ավելի շատ բան կասեն,  քան հայկական հուշարձանների մասին, քանի որ ամբողջ օրը այդ ֆիլմերով է ողողված հեռուստատեսությունը: Արդեն երևի մենք անգիր ենք արել Աֆրիկայի կենդանդիներին հատ առ հատ, որովհետև այնքան ցույց են տվել կենդանիների որսը»,- ասաց նա և նշեց, որ   ինֆորմացիան ինչպես մատուցվում, այնպես էլ ընկալվում է հասարակության կողմից:


Նա անհրաժեշտություն է տեսնում, որ հասարակությանը պատշաճ  ներկայացվի հուշարձանների մասին տեղեկությունները:


Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանության խնդիրներին՝ ապա Արմեն Գևորգյանն ասաց, որ եթե մարդիկ վնասում են, ապա պատճառը չիմացությունն է:


«Պեղումներ անելիս պետք է տեր կանգնես հուշարձաններին, եթե հողի տակից դու ինչ-որ հուշարձան ես հանում և այդպես թողնում ես, ինքը շատ արագ քայքայվում է, եթե դու տեր չես կանգնելու, ավելի լավ է պեղումներ չանես, որպեսզի գոնե մնա այնպես ինչպես կա»,-ասաց նա:

 

ՀՀ-ում հուշարձանների ուսումնասիրությունը պետք է դրվի նոր, ժամանակակից ուղու վրա. ՀԿ նախագահ