Wonderful Crazy Night. Էլթոն Ջոնը հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին (լուսանկար, տեսանյութ)

09:54 • 24.10.15

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի YouTube-ի պաշտոնական ալիքում արդեն կայացել է երգչի 33-րդ ձայնասկավառակից Looking Up երգի շնորհանդեսը։ Իսկ նոր ալբոմը՝ Wonderful Crazy Night-ը, վաճառքում կհայտնվի 2016թ. փետրվարի 5-ին։

 

Ի դեպ, նոր ալբոմի շապիկը «երևացել» է Twitter սոցցանցում։

 

Ձայնասկավառակի աշխատանքներին կրկին մասնակցել է Թի Բոուն Բերնեթը, որը եղել է 2013-ին թողարկված The Diving Board ալբոմի պրոդյուսերը:

 

Հաջորդ տարին, անկասկած, հաջող է լինելու Էլթոն Ջոնի համար։ Էկրաններին է հայտնվելու նաև կենսագրական Rocketman ֆիլմը, որում գլխավոր դերը կկատարի Թոմ Հարդին, գրում է buro247.ru-ն։

Элтон Джон проанонсировал выпуск нового альбома (фото 1)

 

 

Wonderful Crazy Night. Էլթոն Ջոնը հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին (լուսանկար, տեսանյութ)