Եգիպտական բուրգերը կսքանավորեն տիեզերական ճառագայթներով
Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել սքանավորել հանրահայտ բուրգերը` տիեզերական ճառագայթների միջոցով:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Եգիպտոսի հնությունների ու մշակութային ժառանգության հարցերով նախարար Մամդուհ ալ-Դամաթին:
Պաշտոնյան ասել է, որ կսքանավորվեն ոչ միայն Գիզայի մեծ բուրգերը, այլև Դահշուրի կիսաքանդ բուրգը, Ջոսերի բուրգը Սաքարայում:
Բուրգերն առաջին անգամ կհետազոտվեն գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնցում օգտագործվում են տիեզերական ճառագայթներ: Այս հարցում եգիպտոսցիներին կօգնեն իրենց ճապոնացի գործընկերները:










