Հայտնի հյուրանոցը կվերածվի սարսափի թանգարանի

10:15 • 25.10.15

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի «Սթենլի» հայտնի հյուրանոցը կվերածվի սարսափի թանգարանի:

 

«Դոժդ»-ը հիշեցնում է, որ հյուրանոցը ժամանակին ոգեշնչել է Սթիվեն Քինգին` գրելու իր հայտնի «Փայլատակում» թրիլերը 1977-ին: Իսկ 1980-ին կինոյի լեգենդ Սթենլի Կուբրիկը վեպն էկրանավորել էր` Ջեք Նիքոլսոնի գլխավոր դերակատարմամբ:

 

Ըստ սյուժեի` հերոսը որպես հսկիչ աշխատանքի է տեղավորվում նշված հյուրանոցում և ձմռանը ընտանիքի հետ տեղափոխվում այնտեղ, սակայն արտաքին աշխարհից մեկուսացած հերոսը սկսում է գժվել:

 

Սարսափի թանգարանում կգործի ցուցասրահ, արխիվ, կինոթատրոն:

 

Հայտնի հյուրանոցը կվերածվի սարսափի թանգարանի