Ռուսական ավիացիան վերջին օրերին հարձակում է գործել ԻՊ-ի 385 դիրքերի ուղղությամբ
Ռուսական ռազմական ավիացիան վերջին 3 օրում հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 285 դիրքերի ուղղությամբ Սիրիայում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
«Վերջին 3 օրում ռուսական օդուժի ինքնաթիռները 164 մարտական թռիչք են կատարել ԻՊ-ի 285 կառույցների վրայով: Ինչպես նաև 59 թռիչք է իրականացվել, որոնց արդյունքում խոցվել է 94 կառույց` Համա, Իդլիբ, Լաթակիա, Դամասկոս, Հալեպ, Դեյր Էլ Զոր շրջաններում», - տեղեկացրել է Կոնաշենկովը:
Ռուսական ավիացիան Սիրիական Լաթակիա նահանգում ռմբակոծել է նաև ԻՊ-ի 3 հենակետ:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` ոչնչացվել է նաև գործարանը, որտեղ մեքենաները զինում էին գնդացիրներով, ականանետերով և զենիթային հրանոթներով:










