BBC-ն հայտնել է «Շերլոք Հոլմսի» սուրբծննդյան մասի թողարկման ամսաթիվը և թողարկել նոր թրեյլերը (տեսանյութ)

10:03 • 26.10.15

BBC հեռուստաընկերությունը վերջապես հայտնել է «Շերլոք Հոլմս» սերիալի հատուկ մասի թողարկման ամսաթիվը. այն կկայանա 2016թ. հունվարի 1-ին։

 

Սերիալի հատուկ սուրբծննդյան մասը, որի գործողություններն ընթանում են վիկտորյան Անգլիայում, կոչվել է «Տհաճ հարսնացուն», գրում է buro247.ru-ն։

 

Ի դեպ, «Շերլոքի» երկրպագուները կկարողանան այդ հատվածը տեսնել նաև կինոթատրոններում։ Կինոսեանսների տոմսերի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ից։

 

Բացի Մեծ Բրիտանիայից, ֆիլմը մեծ էկրաններին կկարողանան տեսնել միայն Չինաստանի բնակիչները: Սերիալի հեղինակները ներկայացրել են նաև նոր մասի թրեյլերը։

 

BBC-ն հայտնել է «Շերլոք Հոլմսի» սուրբծննդյան մասի թողարկման ամսաթիվը և թողարկել նոր թրեյլերը (տեսանյութ)