Լոնդոնում սկսվել է Բոնդի մասին նոր ֆիլմի «արքայական պրեմիերան» (լուսանկարներ)
Լոնդոնում սկսվել է «Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի երթը կարմիր գորգով:
Daily Mail-ը հայտնում է, որ Բոնդի մասին նոր ֆիլմի «արքայական պրեմիերային» Royal Albert Hall են ժամանել Քեմբրիջի դուքս Ուիլիամն ու դքսուհի Քեթրինը, ֆիլմի գլխավոր դերակատարները` Դենիել Քրեյգը, Մոնիկա Բելուչին, Լեա Սեյդուն:
Բոնդի մասին ֆիլմերի համաշխարհային պրեմիերան ավանդաբար կայանում է Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի թագուհու ու թագավորական ընտանիքի անդամների մասնակցությամբ:
























