Ով կփոխարինի Դենիել Քրեյգին. 5 թեկնածու` Բոնդի դերի համար (լուսանկարներ)
Շուտով մեծ էկրան կբարձրանա գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը` «Սպեկտրը», որն ամենայն հավանականությամբ վերջինը կլինի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգի համար։ Շատերը կարծում են, որ 007 գործակալի հաջորդ դերակատար կընտրվի սևամորթ դերասան Իդրիս Էլբան։
Այնուհանդերձ, Tatler ամսագրի կայքը ներկայացնում է բաղձալի դերի համար ևս 5 հավանական թեկնածուի, որոնք մեծ հաջողությամբ կարող են մարմնավորել աշխարհի ամենահայտնի լրտեսին։
Դեմիեն Լյուիս
Շատերը կարծում են, որ Ջեյմս Բոնդը չի կարող լինել կարմրահեր, սակայն եթե Դենիել Քրեյգի մասնակցության արդյունքում գործակալը դարձավ շիկահեր, ուրեմն կարող է լինել նաև կարմրահեր:


Թոմ Հարդի
37-ամյա բրուտալ դերասանը լիովին համապատասխանում է Բոնդի դերի համար` թե՛ իր առնական արտաքինով, թե՛ բարդ հնարքները մեծ վարպետությամբ իրականացնելու հմտության շնորհիվ։


Ջեյմս Մաքևոյ
Նա այն դերասաններից է, որոնք ունեն զարգացած ինտելեկտ ու կարողանում են հեշտությամբ հմայել հակառակ սեռին։ Իսկ այս հատկանիշներն անչափ կարևոր են Բոնդի համար։


Հենրի Քևիլ
Իր կարիերայի ընթացքում 32-ամյա անգլիացին բազմիցս մարմնավորել է լրտեսների ու գաղտնի գործակալների, ուստի՝ Ջեյմս Բոնդին մարմնավորելն ուղղակի «անհրաժեշտություն է»։

Մայքլ Ֆասբենդեր
Տաղանդավոր իռլանդացին ևս մեծ փորձ ունի նմանատիպ արկածային ֆիլմերում նկարահանվելու բնագավառում: Բացի այդ, նրա արտաքին տվյալները միանգամայն թույլ են տալիս կերտել «խիզախ սրտակերի» կերպարը։












